ԱՄՆ-ն հուս ունի Նորվեգիայում երկրաժամկետ ներկայություն հաստատել, հայտնում է Klassekampen-ը:
Նորվեգիայի կառավարությունում բազմիցս ընդգծել են, որ 2017-ի հունվարից Վերնեսի գարնիզոնի տարածքում տեղակայված ԱՄՆ ծովային հետեւակայիններն այնտեղ կմնան միայն ժամանակավորապես:
1949 թվականին ՆԱՏՕ մտնելով՝ Նորվեգիան կամավոր պարտավորվել է իր տարածքում արտասահմանյան զինվորականների համար բազաներ չստեղծել, եթե միայն թագավորության վրա հարձակում չկատարվի կամ նման հարձակման իրական սպառնալիք չլինի:
Պաշտպանության նախարարությունունից պնդում են, որ Նորվեգիան շարունակում է հավատարիմ մնալ չտեղակայման քաղաքականությանը, քանի որ ամերիկազի զինվորականները պետք է ռոտացիոն կարգով փոփոխվեն: Դրանից բացի, նորվեգա-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրի գործողության ժամկետը սահմանափակված է 2018 թվականով եւ պետք է կանոնավորապես երկարացվի Նորվեգիայի կառավարության կողմից: