Իրաքը Թուրքիային եւ Իրանին խնդրել է Իրաքի Քուրդիստանի սահմանին հսկիչ անցակետերը փակել, որտեղ սեպտեմբերի 25-ին ինքնավարության անկախության հանրաքվե է անցկացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳ նախարարությանը:

Գործակալության տեղեկություններով՝ Իրաքի ԱԳՆ-ն պաշտոնական ուղերձ է հղել Թուրքիայի եւ Իրանի դեսպանատներ՝ խնդրելով փակել Իրաքի Քուրդիստանի հետ գործող հսկիչ անցակետերը, ինչպես նաեւ սահմանափակել ինքնավարությունից նավթի մատակարարումները եւ ածխաջրերի վաճառքի գործարքները: