Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հետաքրքրված չէ 2018 թվականից կառավարությունում սպասվող կադրային փոփոխություններով։ Այս մասին նա ասել է NEWS.am–ի հետ զրույցում։ Վստահեցրել է, որ գործադիր մարմին իր հնարավոր վերադարձի մասին չի էլ քննարկվում։

«Բացարձակ ինձ հետ նման քննարկումներ չկան, ինձ էլ բացարձակ չի հետաքրքրում։ Ես կադրային քաղաքականության առումով որեւէ տեղեկություն չունեմ»,–ասել է նախկին գլխավոր դատախազը։

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը մինչ օրս չի անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։