Վերջերս Ֆրանսիայում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, երբ պարզվեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը 26 հազար եվրո է ծախսել դեմքի քսուկի համար, սակայն դրանք մանրուքներ են Սաուդյան Արաբիայի թագավորի ծախսերի հետ: Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:

Թագավորական Boeing 747-ը հոկտեմբերի 4-ին ժամանեց Վնուկովո-2 տերմինալ: Մինչ այդ օդանավակայան ոսկե էսկալատոր էին բերել, որով պետք է իջներ թագավորը, սակայն իջնելու ժամանակ այն խափանվեց եւ 81-ամյա թագավորը ստիպված էր ինքնուրույն իջնել:

Ռուսաստանում թագավորին ուղեկցում է 1500 մարդկանցից բաղկացած շքախումբը, որին տեղափոխելու համար թագավորը 3 մլն է ծախսել:

Բացի այդ թագավորն իր հետ կահույք է բերել, որը տեղադրվել է իր հարկի համարներում: Հյուրանոցի անձնակազմի աշխատակիցներին փոխարինել են թագավորի մարդկանցով, ովքեր գիտեն ինչպես ճիշտ թեյ պատրաստել նրա համար: Թագավորն իր հետ բերել է նաեւ 800 կգ սնունդ եւ սեփական խոհարարներին: