Պակիստանում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`վկայակոչելով փրկարարական ծառայության աղբյուրներին:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ Բելուջիստանի արեւմուտքում՝ Մասթունգ նահանգի շրջանում: Ուղեւորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, երբ ուղեւորվում էր Սիբի քաղաք:

Բեռնատարում եղել են հիմնականում երիտասարդներ, ովքեր խնջույքի էին ուղեւորվում, հաղորդել են տեղական իշխանությունները: