Western Digital ընկերությունը 14 ՏԲ տարողությամբ կոշտ սկավառակ է թողարկել: Նորույթում օգտագործվել է չորրորդ սերնդի HelioSeal տեխնոլոգիան, հայտնում է Techradar.pro պորտալը:

Կուտակիչը հելիում է պարունակում: Կոշտ սկավառակը պատրաստելիս նաեւ նորագույն տեխնոլոգիաներ են օգտագործվել, որոնց շնորհիվ տարողությունն ու արտադրողականությունը աճել են, իսկ էներգիայի օգտագործումը, հակառակը, նվազել:

Չաշխատելիս կուտակիչն օգտագոևրծում է 5,2 Վտ, աշխատելիս՝ 6,4 Վտ:

Կոշտ սկավառակը նախատեսված է կորպորատիվ օգտագործման համար, օրինակ՝ տվյալների մշակման կենտրոնների: Սակայն բացառված չէ, որ նոր տեխնոլոգիաները կարող են սովորական դառնալ նաեւ զանգվածային շուկայում:

Seagate ընկերությունն արդեն հայտարարել է, որ ծրագրում է մյուս տարի թողարկել 16 ՏԲ տարողությամբ կոշտ սկավառակ: