Սյունիքի մարզը ՀՀ կառավարություն է ներկայացրել 8 ներդրումային ծրագիր: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Ընդհանուր արժեքը 12.2 միլիարդ դրամի է, որից երկուսն արժանացել են հավանության , երկուսն էլ գյուղոլորտին է վերաբերում»,-ասաց մարզպետը:

 Վահե Հակոբյանը նշեց, որ ծրագրերից մեկը վերաբերում է սառնարանային տնտեսությանը, մյուսը` MTS ծրագրին, որն իրենից ներկայացնում է մեխանիզատորական սերվիս կենտրոններ:

 «Ներկայումս բանակցությունների մեջ ենք գտնվում էժան գումար հայթայթելու, որպեսզի լիզինգի պայմաննրով գերմանական տեխնիկա բերենք մարզ»,-ասաց մարզպետը: