Viber-ի հեղինակները հայտնել են թարմ, բարելավված մեսենջեր ստեղծելու մասին, հայտնում է RG-ը։

Օգտատերերը կարող են հիմա խմբակային չաթի վերեւում նշել կոնկրետ գրառում, որը միշտ «կախված» կմնա՝ ուշադրության կենտրոնում լինելու համար։ Այն մանուշակագույն պաստառի տեսք կունենա։

Բացի այդ, խմբակային չաթում կոնկրետ հաղորդագրությունների պատսխանելու հնարավորություն է ստեղծվել։ Պատասխանի կողքին հայտնվում է այն հաղորդագրությունը, որին պատասխանում է օգտատերը, որպեսզի պարզ լինի, թե կոնկրետ ում է նա պատասխանում։

Եվս մեկ նորամուծություն են շաբլոն հաղորդագրությունները, որոնք կարելի է ուղարկել միանգամից մի քանի մարդու։