Facebook-ում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս տեղադրել Instagram Stories-ի «պատմությունները», հայտնում է TechCrunch-ը։ Facebook-ում «պատմությունները» կարող են տեղադրել Instagram-ի գրեթե բոլոր օգտատերերը, բացառությամբ բիզնես հաշիվների։ «Մենք աշխատում ենք կարճ հաղորդագրությունների փոխանակումը հեշտացնելու համար։ Facebook-ի «պատմություններով» Instagram-ում կիսվելու հնարավորություն դեռեւս չկա»,- նշել է Facebook-ի ներկայացուցիչը։

Այս պահին Instagram Stories-ից օգտվում է 250 մլն մարդ։