Կան մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք ազդեցին 2018 թվականի պետական բյուջեի կառուցվածքի ձեւավորման վրա: Այս մասին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ սկզբունքերը փոքր-ինչ տարբերվում են «ավանդական բյուջեների» սկզբունքներից:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում երկար եւ անբարենպաստ արտաքին պայմանների պատճառով, մենք, որպեսզի խրախուսենք հայրենական արտադրողներին եւ սպառողներին, ինչպես նաեւ սոցիալական ծախսերի կրճատումը կանխելու նպատակով, ստիպված էինք որոշակի քանակությամբ արտասահմանյան վարկեր վերցնել», - ասել է Մինասյանը՝ նշելով որ կառավարությունը նշել է արտաքին պարտքի ավելացման թույլատրելի չափը, որը կազմել է ՀՆԱ-ի 60 տոկոսը:

Նա նշել է, որ Հայաստանը գրեթե հասել է այդ թույլատրելի չափին, ինչն էլ բացատրում է 2018 թ. պետական բյուջեի կառուցվածքը:

Միաժամանակ, Մինասյանը նշել է, որ հաջորդ տարի պետական բյուջեի եկամուտները կավելանան 1 տրիլիոն 300 միլիարդ դրամով: Իսկ ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 460 միլիարդ դրամ, պետական պակասուրդը՝ մոտ 156 միլիարդ դրամ:

«Նման իրավիճակում մեր պետական պարտքը ՀՆԱ-ի շրջանակներում կհասնի 58 տոկոսի», - ասել է նա:

Մինասյանն նշել է, որ Հայաստանում գրեթե երկու տարի է, ինչ ինֆլացիա չկա, այլ կա դեֆլյացիա, որը հաջորդ տարի կկազմի մոտ 1,5 տոկոս: