Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +18+21,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+19,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+25,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +22+25,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +6+11, ցերեկը` +22+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +17+21: