Թուրքական բանակը պատրաստ է  միանալ «Սիրիական ազատ բանակ» (ССА) ընդդիմադիրների կողմից սկսված Սիրիայի Իդլիբ քաղաքի գործողությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Աֆյոն քաղաքում, հաղորդումէ «Ռիա Նովստին»:

«Այսօր Իդլիբում CCA- ն սկսել է լուրջ գործողություն: Մեր բանակը դեռ չի մտել այնտեղ, բայց մենք չենք կարող լքել մեր եղբայրներին, որոնք Հալեպից փրկվել են: Թուրքիան երբեք թույլ չի տա իր սահմանի մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել », - ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինվորականները Իդլիբում կտեղակայվեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում, որը շարունակվում է 2011 թ. մարտից: