Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20.15-ին, Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1993 թ. ծնված Հերմինե Բ.-ի դրամապանակը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: