Մյուս տարի բյուջեում սոցիալական ոլորտում ոչ մի կրճատում չի կատարվի: Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ-ին առընթեր Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական խորհրդի նախագահ  Գագիկ Մինասյանը:

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ մի քանի ոլորտներում ֆինանսավորման որոշ կրճատում է կատարվել:

«Սակայն կան ոլորտներ, որտեղ ծառայություններն ավելի ցածր գներով են մատուցվում: Մասնավորապես դա առողջապահության ոլորտն է: Խոսքը սրտի վիրահատությունների մասին է»,- պարզաբանեց Մինասյանը:

Նա նաեւ հայտնեց, որ առաջիկա տարում թոշակների բարձրացում չի նախատեսվում:

Եզրափակելով Գագիկ Մինասյանը նշեց, որ փորձ է կատարվել բյուջեի պակասուրդը ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին: