Շվեդ գյուղացիները մտահոգված են վարազների պատճառով, որոնք գալիս են Չեռնոբիլի աղետի գոտուց ախտահարված տարածքից։ Վթարից 31 տարի անց կենդանիների մարմիններում ռադիացիան բարձր մակարդակի վրա է, հայտնում է «Մոյա Պլանետան»։

Ուպլանդի եւ Եվլեի հատման տարածքում սպանված վարազի մարմնում ռադիացիայի բարձր մակարդակ է հայտնաբերվել, որը 10 անգամ գերազանցում է թույլատրելի շեմը։ The Telegraph-ը հայտնում է վարազն ապրում էր այն տարածքում, որը 31 տարի առաջ աղտոտված է եղել Չեռնոբիլի աղետի ռադոակտիվ մնացորդներով։

Բնապահպանները զգուշացնում են, որ Ստոկհոլմից 160 կմ հեռավորության վրա գտնվող Եվլե համայնքում ռադիոակտիվ վարազներ կան։