Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնու աջակցոթյան ակցիաներից առաջ եւ հետո, այսօր կեսօրվա դրությամբ Մոսկվայում առնվազն 40 մարդ է ձերբակալվել, հայտնում է «ОВД-Инфо»-ն:

Ակցիայի մասնակիցներ են ձերբակալվել Սամարայում, Եկատերինբուրգում, Իժեւսկում, Յակուտսկում, Յուժնո Սախալինսկում: Մի շարք քաղաքներում մինչեւ ակցիաները ձերբակալվել են համակարգողները, Նավալնու շտաբների աշխատակիցները եւ կամավորները:

Հոկտեմբերի 7-ին կալանավորված Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նրան գրանցել 2018 թվականի նախագահական ընտրություններում: Քաղաքներից շատերում ակցիաները տեղական իշխանությունների հետ չեն համաձայնեցվել: Մոսկվայի ժամանակով 14:00-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիա է սկսվել: