Եվրոպական Միության իշխանությունները ակտիվացրել են Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավարությա հետ բանակցությունները՝ անհանգստանալով, որ ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, կարող է մինչեւ ԵՄ-ից դուրս գալը ձախողվել: Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Հրապարակման համաձայն՝ Բրյուսելը Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինից երաշխիքներ է պահանջում, որ իշխանության գալու դեպքում, նա կհետեւի Brexit-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 19-ին Մեյը կմեկնի ԵՄ գագաթնաժողովին, որում հավանաբար Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչներին կմերժեն ԵՄ եւ Բրիտանիայի հետագա առեւտրային հարաբերությունների կապակցությամբ բանակցություններ սկսել:

The Daily Telegraph-ը պնդում է, որ Եվրամիության մայրաքաղաքում մտահոգված են, որ Մեյի թիմի հետ ցանկացած բանակցություն կարող է ժամանակավրեպ լինել ներկայիս Բրիտանիայի վարչապետի հրաժարականի եւ նրա ղեկավարած կառավարության փոփոխության դեպքում: