Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Մուլավի Հայբաթուլլահ Ահունզադան իր կողմնակիցներին կոչ է արել մարտերը դադարեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ, փոխանցում է 1TV News-ը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերում պաշտոնյային:

Նրա տեղեկացմամբ՝ դա տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ Աֆղանստանի Հիլմենդ նահանգի շրջաններից մեկում թալիբների ղեկավարության հանդիպման ժամանակ:

Ահունզադայից բացի, հանդիպմանը մասնակցել են «Քվեթա շորայի» («Թալիբանի» ղեկավարության խորհուրդը, որը բազավորվել է Պակիստանի Քվեթա քաղաքում) անդամները, Աֆղանստանի տարբեր մասերից շարժման ներկայացուցիչները: Ահունզադան հանդես է եկել ԻՊ հետ դիմակայության դադարեցման օգտին՝ հայտարարելով «ընդհանուր նպատակների» մասին: