Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կկայանա հոկտեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավատորմի եւ կապի նախարար Ահմեդ Արսլանը: Այս մասին ասվում է շաբաթ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արսլանը նշել է, որ ամեն ինչ պատրաստ է երկաթգծի շահագործման համար: Այն Թուրքիայի համար կարեւոր երկաթուղային նախագծերից է:

Հիշեցնենք, որ երկաթուղին կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: