Աֆղան փախստականը հեռուստասերիալի միջոցով անգլերեն է սովորել, հայտնում է BBC-ն։

Ֆարիդ Սալեհը Մեծ Բրիտանիա էր եկել 13 տարեկանաում, երբ իր հայրը սպանվել էր քաղաքական բախումների հետեւանքով։

Նրան խնամակալության էր վերցրել բրիտանացի մի ընտանիք, սակայն դեռահասը չէր հասկանում, թե ինչ են իրեն ասում ծնողներն ու ուսուցիչները։ Այդ ժամանակ Ֆարիդի մայրը որոշել էր նրա հետ ամեն օր դիտել EastEnders հեռուստասերիալը ենթատողերով։ Այս մեթոդը միաժամանակ զարգացրել է տեսողական, լսողական եւ տեքստային ինֆորմացիայի ընկալումը եւ Սալեհի համար անգլերենը յուրացնելու լավագույն տարբերակը դարձել։

Միաժամանակ մասնագետեները նշում են, որ հեռուստասերիալները չեն կարող փոխարինել պրոֆեսիոնալ ուսուցիչներին։