Մարդուն նմանակող մեքենաների ստեղծումը մարդկության հաջորդ մեծագույն գաղափարն է։ Այս մասին ասել է Apple ընկերության համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դժվար է ասել, թե որն է հաջորդ մեծագույն գաղափարը։ Ես կասեի՝ մեքենաները, որոնք շատ լավ նմանակում են մարդուն, սակայն ավելի շուտ օգնում են մարդուն լինել այնպիսին, ինչպիսին նա կա»,- ասել է Վոզնյակը։

Նա նշել է, որ կցանկանար, որ մարդկությունն ավելի շատ ուշադրություն դարձնի մարդկային ուղեղի օգտագործման հնարավորություններին։

Խոսելով առհասարակ մարդկության մեծագույն նպատակների մասին՝ Վոզնյակը նշել է, որ ինքը «երկրային» մարդ է, ուստի կարծում է որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի թռիչքներ կատարել այլ մոլորակներ։

Բացի այդ, Վոզնյակը կարծում է, որ բիթքոինը լավ սկիզբ է։ «Բիթքոինը մաթեմատիկական շեմ ունի։ Դա շատ լավ սկիզբ է, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որը մշտապես փող է տպում, փող է նմանակում»,- ասել է Վոզնյակը։