Պեկինում շաբաթ օրը ուժեղ մառախուղի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պեկինի օդերեւութաբանության վարչությունը։

Հաղորդվում է, որ որոշ շրջաններում տեսանելիությունը կրճատվել է մինչեւ 500 մ։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են անում ուշադիր լինել ճանապարհներին։ Նախազգուշացումը կգործի շաբաթ եւ կիրակի, որից հետո կարող է երկարաձգվել։