Անվտանգության աշխատակիցները Ջեդդայում կանխել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի պալատի վրա հարձակումը, հայտնում է «Ալ Ջազիրան»՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ պալատի տարածքից, քանի որ դրա վրա չհաջողված հարձակում է տեղի ունեցել։

Հարձակման փորձի ժամանակ զոհվել է նստավայրի 2 թիկնապահ եւ մեկ հարձակվող։

Նշենք, որ թագավոր Սալմանն այս պահին գտնվուն է Մոսկվայում։