National Instruments-ի հայ ինժեներների «խելացի» համակարգը մեքենաներին կօգնի ավելի քիչ հայտնվել ավտովթարների մեջ։ Սարքը փորձարկել են գործող մեքենայի վրա եւ ներկայացրել Երեւանում DigiTec ցուցահանդեսի ժամանակ։

NEWS.am-ի հետ զրույցում National Instruments AM-ի համակարգչային ինժեներ Գուրգեն Մարդոյանն ասաց, որ համակարգն ինքը ժամանակին արգելակում է, եթե վարորդը կտրուկ փոխում է շարքը կամ հազիվ է փրկվում հարեւան մեքենային հարվածելուց։

«Բացի այդ, մենք միացրել ենք տեսախցիկ, որը ճանաչում է օբյեկտները, ինչպես նաեւ ռադար, որը չափում է դրանց միջեւ հեռավորությունն ու արագությունը։ Անհրաաժեշտության դեպքում կարող ենք արագության ավտոմատ հսկողություն ավելացնել»,- հավելեց Մարդոյանը։

Եթե գնահատենք վարորդների ծանրաբեռնվածությունը 5-բալանոց սանդղակով, ապա Մարդոյանը եւ նրա գործընկերները այդ բեռը կթեթեւացնեն 3/5-ով։

Մեքենային որոշ դետեկտորներ են միացրած, որոնք մշակվել են Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ազգային ինժեներական լաբորատորիաներում (ANEL)։

Ընկերության ինժեներներն ուսանողներին օգնել են հավաքել եւ տեղադրել դետեկտոր, որը վարորդին ճանաչում է աչքերով, ինչը պաշտպանում է գողերից։