Տավուշի մարզի Կողբ գյուղում ինքնասպանության փորձ կատարած 39-ամյա տղամարդուն նկատել են ծնողները եւ տեղափոխել հիվանդանոց: NEWS.am-ի հետ զրույցում Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը նշեց, որ համագյուղացին 4 անգամ դանակով հարվածել է կրծքավանդակին, նաեւ վնասել է ձեռքերը, տղամարդը հոգեկան շեղումներ ունի եւ այդ պատճառով էլ գնացել է այդ քայլին:

Նոյեմբերյանի հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ իրենց մոտ տեղափոխված 39-ամյա տղամարդու վիճակը բավարար է, նա ձախ կրծքավանդակի շրջանում ունի քերծվածքներ, ներքին օրգանների վնասում չկա, ուղղակի շատ արյունէ  կորցրել:

գիշեր