«Մարտական եղբայրություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են կազմակերպության անդամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակիցմ ՄՊՀ Համաշխարհային քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Անատոլի Ցիգանոկը։

Ընդ որում, փորձագետը նշեց, որ զորավարժությունների ժամանակ զինվորականները հնարավորություն կունենանա սպառազինությունների նոր տեսակներ կիրառել։ «Եվ երրորդը պոտենցիալ հակառակորդի շարքային վարքի ուսումնասիրումն է»,- նշեց Ցիգանոկը։

Միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչով է պայամանավորված ԱՊՀ հարավային սահմաններին զորավարժությունների անցկացումը, եւ կապ ունի դա ԱՊՀ որոշ երկրների տարածքում միջազգային ահաբեկչության տարածվող սպառնալիքի հետ, Ցիգանոկն ասաց, որ նման սպառնալիք, իրոք, կա, եւ այս տարի համատեղ զորավարժությունները որոշ առումով կապված են այդ երեւույթի հետ։ Ընդ որում, նա նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիք է հանդիսանում ոչ միայն միջազգային ահաբեկչությունը, այլ նաեւ թմրանյութերի ապօրինի տարածումը։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունները բաժանված են 3 փուլի, եւ ընթանում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի տարածքում։