Ես պատրաստ եմ աշխատել Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավմման ուղղությամբ։ Այս մասին Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ես պատրաստ եմ դրա համար ջանքեր գործադրել։ Պատճառներ չկան Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների համար, անգամ եթե անցյալ տաարին բարդ էր»,- ասել է նախարարը։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայի եւ Բեռլինի միջեւ տարաձայնությունների պատճառն առաջին հերթին պայմանավորված էին 2017-ի ապրիլին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեով, որով նախատեսվում էր անցում կատարել խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի։