ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽ մշտական խորհրդի անդամների հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, ԱՊՀ եւ ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովները, ինչպես նաեւ ներռուսաստանյան հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայի բանակի հարձակվողական գործողություններին ՌԴ ՕՏՈւ աջակցության վրա»,- ասել է նա։

Պեկսովը նշել է, որ քննարկվել են նաեւ եկող շաբաթ կայանալիք ԱՊՀ եւ ԵՏՄ գագաթնաժողովների նախապատրաստման  հարցերն ու ներռուսաստանյան օրակարգում դրված խնդիրները։