Անթալյայում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։ Վթարի հետեւանքով զոհվել է 3 մարդ, 10-ը վիրավոր են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բոլոր վիրավորներին տեղափոխել են տեղական հիվանդանոցներ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում Գերմանիայի քաղաքացիներ են եղել։