ՀԱՊԿ զորավարժությունները պետք է ընթանան ԱՊՀ հարավային սահմաններին, քանի որ այդ կազմակերպությունը կենտրոնանում է հարավից եկող սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքով՝ մասնավորապես խոսքը արմատական իսլամիստներից եկող վտանգի մասին է։

«ՀԱՊԿ-ը չի արձագանքելու սպառնալիքներին։ Այն չի էլ կարող դա անել»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ ԱՊՀ հարավային սահմաններից բացի, որեւէ այլ սահմանների զորավարժություններ չեն ընթանալու։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունները բաժանված են 3 փուլի, եւ ընթանում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի տարածքում։