Ջեքի Քեննին յուրահատուկ ճանապարհորդ-լուսանկարիչ է։ Նա երբեք դուրս չի եկել Լոնդոնի իր բնակարանից եւ երբեք չի օգտվել տեսախցիկից։ Կինը տառապում է ագորաֆոբիայով՝ վախ բաց տարածություններից։ Այդուհանդերձ կինը կարողանում է լուսանկարներ անել ԱՄԷ-ում, Պերուում, Մեքսիկայում, Մոնղոլիայում, Ղրղզստանում։ Դրանում նրան օգնում է Google Street View-ն։

«Ինձ հաճելի է դիտել Պերուի փողոցները․․․ Իրականում, եթե ես հայտնվեի այնտեղ, կմտածեի արագ տուն վերադառնալու մասին»,- ասում է Քեննին։

2016 թվականին նա գործազուրկ էր դարձել, եւ տնից դուրս գալու պատճառները պակասել էին։ Google Street View-ն օգնում է նրան ցրվել եւ ուսումնասիրել փողոցների ու ճանապարհների բնապատկերները։

Նա արդեն 27 հազար սքրինշոթ է արել իր «այցելած» վայրերից։ Քեննին հետաքրքիր կադրեր է փնտրում՝ համակարգչի առաջ անցկացնելով օրական 18 ժամ, հայտնում է Quartz-ը։