Թայվանում բարիստա Կուայ Ֆան Չանգը փրփուրից եռաչափ պատկերներ է ստեղծում սուրճի բաժակների վրա։

Տեղացիները եւ զբոսաշրջիկները շտապում են այցելել My Cofi սրճարան միայն Կուայ Ֆանի վարպետության համար։ Նա սուրճի փրփուրից «ողջ» արարածներ է ստեղծում՝ սարդեր, խավարասերներ, մոծակներ, կատուներ։ Նա նաեւ կրիաներ է պատկերում ու կերտում հաճախորդների պատկերները։ Չանգը դրանք զարդարում է շոկոլադով եւ կակաոյով, հայտնում է «Մոյա Պլանետան»։