ԵԽԽՎ-ն նոր նախագահ կընտրի հոկտեմբերի 9-ին։ Այս պահին առաջադրվել է 2 թեկնածու, ասված է վեհաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վեհաժողովի ընթացակարգի կանոններին համապատասխան՝ նախագահն ընտրվելու է Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին գաղտնի քվեարկությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո այդ պաշտոնում են առաջադրվել Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից եւ Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից։