Ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են ՌԴ քաղաքացուն բռնաբարելու մեջ կասկածվողին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Երեւան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Ա. Պապինյանին։ Նա խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ո.-ի հետ։

 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։