Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են Քալիֆորնիա-Արցախ հարաբերություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Քալիֆորնիա նահանգի հետ կապերի զարգացմանն ու խորացմանը հատուկ ուշադրություն է դարձվում Արցախում՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունը հետզհետե կընդլայնվի: