Ռիո դե Ժանեյրոյի բնակիչների առնվազն 72 տոկոսը կցանկանար այլ քաղաք տեղափոխվել հանցագործության բարձր մակարդակի պատճառով։ Այս մասին են վկայում Datafolha ընկերության հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 27 տոկոսը չի պատրաստվում փոխել բնակության վայրը՝ չնայած անվտանգության ոլորտում բարդ իրավիճակին։

Ռիո դե Ժանեյրոյի բնակիչների 67 տոկոսը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում իրենց թաղամասում կրակոցների ձայներ է լսել։ Հրաձգության անմիջական ականատես է դարձել հարցվածների 30 տոկոսը։ Հարցվածների 24 տոկոսը նշել է, որ բռնությունից տուժել են իրենց հարազատները կամ ընկերներ։