Երկիր մոլորակի վրա անշեղորեն նվազում է անտառների թիվը, եւ այդ ամենը ամբողջական հետեւանքը դեռ ուսումնասիրվում է։ Նոր հետազոտությունը, որն իրականացրել են ամերիկյան Woods Hole հետազոտական կենտրոնի գիտնականները, մտահոգիչ արդյունքներ է արձանագրել. Մեր օրերում ծառերն ավելի մեծ ծավալի ածխածին են արտազատում՝ չփոխհատուցելով այն թթվածնի արտազատմամբ, հաղորդում է Nat-geo-ն։

Անտառները միշտ թթվածնի ու ածխածնի աղբյուր են եղել։ Ծառերը ֆոտոսինթեզի ժամանակ կլանում են ածխածինը, ինչն օգտակար է մթնոլորտի համար։ Բայց հենց ծաձերն էլ ածխաթթու գազ են արտանետում, երբ այրվում կամ փտում են։

Նախկինում ճիշտ հավասարակշռությունը պահպանվում էր. մահացող ծառերի փոխարեն աճում էiն հազարավոր նոր ծառեր եւ մթնոլորտ էր արտազատվում ավելի շատ թթվածին, քան ածխաթթու գազ։ Սակայն մարդու գործունեություն հետեւանքով կլիմայի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ երիտասարդ ծառերը չեն հասցնում փոխհատուցել մահացող ծառերի հասցրած վնասը։

2003-2014 թվականներին անցկացված հետազոտության հիման վրա գիտնականները բերել են հետեւյալ տվյալները, հիմա արեւադարձային անտառները մթնոլորտ են արտազատում 862 տերագրամ ածխաթթու գազ՝ կլանելով միայն 437 տերագրամ։ Պարզվել է, որ մենաշատը մթնոլորտն աղտոտում են Լատինական Ամերիկայի անտառները։