Կիբերանվտանգության փորձագետները կարծում են, որ Apple-ը Uber-ին թույլատրել է գաղտնի հեետեւել iPhone-ի օգտատերերին։ ZDNet պարբերականի տվյալներով՝ նման եզրակացության են եկել անվտանգության մասնագետները։

Նրանց խոսքով՝ Uber բջջային հավելվածը iPhone-ի օգտատերերի մասնավոր փակ տվյալների հասանելիություն ունի։

Փորձագետ Ուիլս Ստրաֆաչի խոսքով՝ Uber-ը միակ կողմնակի ընկերությունն է, որին Apple-ը նման աննախադեպ հնարավորություններ է տվել։

The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Uber-ն այդ հասանելիությունն օգտագործել է անբարեխիղճ վարորդների դեմ պայքարելու համար։