Լոնդոնի ոստիկանությունն այս փուլում թանգարանի մոտ միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սքոթլենդ Յարդը այս տեղեկությունը դեռեւս չի հաստատել՝ կոչ անելով սպասել պաշտոնական ծանուցման։

Հետիոտնի բազմության մեջ մեքենայի մխրճվելու պատճառները դեռեւս պարզ չեն։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Ձերբակալվել է 1 մարդ։

Վարչապետ Թերեզա Մեյին տեղյակ են պահել միջադեպի մասին։ Sky News-ը հայտնում է, որ դեպքի վայրը շղթայել են ոստիկանները։