Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3,8 տոննա կոկաին տեղափոխող նավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանության Twitter-ի էջը։

«Այդ նավով Իսպանիա էին տանում 3,8 տոննա կոկաին։ Ձերբակալվել է անձնակազմի 7 անդամ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Europa Press-ը հայտնում է, որ ոստիկանությունը նավը ձերբակալել է Կանարյան կղզիներից 870 կմ հեռավորության վրա։ Այն Կոլումբիայից ուղեւորվում էր Իսպանիա։