Թուրքիայի Էրզրում նահանգի Իսպիրի շրջանում ճանապարհին արջը հարձակվել է մոտոցիկլետ վարող երիտասարդի վրա։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Իսպիրի (Սպեր-խմբ) շրջանի 23-ամյա բնակիչ Ֆրաթ Մեթեն պատմել է, որ մոտոցիկլետով երեկոյան աշխատանքից տուն գնալու ժամանակ ճանապարհին արջի քոթոթներ է տեսել։ Նա շեշտել է, թե երվ կանգնել է եւ փորձել է մոտոցիկլետի ուղղությունը փոխի, այդ ժամանակ մայր արջը հարձակվել է իր վրա։ Դեպքի վայր հասած քաղաքացիները շտապօգնություն են կանչել եւ երիտասարդին տեղափոխել հիվանդանոց։