Ո՛չ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ո՛չ «տասը ուրիշ Թրամփեր» չեն կարող զրոյացնել միջուկային գործարքից Թեհրանի ստացած օգուտը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Ռասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը։

«Ո՛չ Թրամփը, ո՛չ «տասը ուրիշ Թրամփեր» չեն կարող ի չիք դարձնել միջուկային գործարքից Իրանի շահը»,- ասել է Ռոհանին, որը ելույթ է ունեցել Թեհրանի համալսարանում նոր ուսումնական տարվա բացման կապակցությամբ։