Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունը պարզել է արքայական պալատի վրա հարձակվողի ինքնությունը։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA գործակալությունը։

Քննությունը պարզել է, որ կրակողը եղել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի 28-ամյա Մանսուր բեն Հասան բեն Ալի ալ-Ֆահիդ ալ-Ամիրին։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ եւ երեք հատ Մոլոտովի կոկտեյլ։

Հիշեցնենք, որ հարձակվողը կրակ էր բացել արքայական պալատի մոտ գտնվող անցակետի ուղղությամբ եւ տեղում գնդակահարվել։ Մին մահանալը նա սպանել էր երկու մարդու։