Գանայի մայրաքաղաքում գազալցակայան է պայթել, հաղորդում է ABC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ի երեկոյան։ Պայթյունի վայրում կրակի մեծ ամպ է գոյացել։ Պայթել է GOIL պետական ցանցի կայանը, ապա նաեւ մեկ փողոց հեռու գտնվող Total գազալցակայանը։

Զոհերի թիվը ճշտվում է։

Պայթյունի վայրը արգելափակել են մոտ 200 ոստիկաններ։ Հրդեհը մեկուսացվել է։