Արարատի մարզում, հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում Շահումյան գյուղում 38-ամյա Վահագն Մ.-ն իր վարած LADA 110 (ВАЗ-2110) մակնիշի 35 AO 636 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին եւ տապալել էլեկտրասյուներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Վահագն Մ-ն եւ մեկ ուղեւոր տեղափոխվել են նախ Արտաշատի, այնուհետեւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը: