Ջոն Քենեդիի կարմիր փայտից պատրաստված մոտորանավակը Նյու Յորքի աճուրդում վաճառել են 75 հազար դոլարով, հաղորդում է ավստրալիական Sky News-ը։

30 հազար դոլարով վաճառվել է նաեւ ճոճանակ-բազկաթոռը, որը պատրաստվել է հատուկ Քենեդիի վնասված մեջքի համար։ Եվս մեկ բազմաթոռ, որն օգտագործել է նաեւ Քենեդին եւ Լոնդոն Ջոնսը, վաճառվել է 10 հազար դոլարով։