Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իսլամական հեղափոխության պահապանները ԱՄՆ-ին կհավասարեցնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության հապապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ջաֆարին։

Նրա խոսքով, եթե Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ, վերջինս ստիպված կլինի ԱՄՆ-ին հավասարեցնել ԻՊ-ի ահաբեկիչներին, հաղորդում է Reuters-ը։

«Եթե ամերիկյան կառավարության հիմարության մասին նորությունը ճիշտ է, եւ նրանք պատրաստվում են Հեղափոխության պահապաններին ճանաչել ահաբեկչական խմբավորում, այդ դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ բանակը կհավասարեցնի ԻՊ-ին»,-հայտարարել է նա։