Եգիպտոսի դատարանը «Ագնադ Միսր» խմբավորման 13 անդամներին դատապարտել է մահապատժի։ Այս մասին հաղորդում է այդ երկրի դատախազությունը։

Մեղադրյալների գործերն ուղարկվել են Եգիպտոսի գլխավոր մուֆթիի քննարկմանը։ Ահաբեկչական խմբավորման ստեղծման եւ գործունեության գործով անցնում է ընդհանուր առմամբ 44 մարդ։

«Ագնադ Միսրը» համարվում է «Մուսոլւման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիային մոտ գտնվող խմբավորում, որը երկրում ճանաչվել է ահաբեկչական, եւ որի գործունեությունն արգելված է։