Թուրքիայի կառավարությունը շարունակում է բանակցությունները ամերիկյան Patriot  հակահրթիռային համակարգեր գնելու շուրջ, հաղորդում է թուրքական Daily Sabah-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, ով չի ցանկացել նշել իր անունը։

Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության (երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժն է-խմբ) փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը, որը նախորդ շաբաթ եղել է Վաշինգթոնում, հաստատել է այս տեղեկությունը։

Հիշյալ պաշտոնյայի խոսքով, թուրքական կողմը պահանջում է իրեն տեխնոլոգիաների հասանելիություն տրամադրել եւ համատեղ արտադրություն սկսել։

Նրա խոսքով, C-400 համակարգեր Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել անվտանգության կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար, մինչդեռ Անկայային պետք են այլընտրանքներ երկարաժամկետ նպատակների համար։

Ինչպես նշել է Իզթյուրք Յըլմազը, նույնիսկ եթե երկու երկրների միջեւ գործարքը կայանա, դժվար է ակնկալել, որ այն հավանության կարժանան ԱՄՆ Կոնգրեսի կողմից, քանի որ այնտեղ ուժեղ հակաթուրքական տրամադրություններ են տիրում։

Նրա խոսքով, իր հանդիպումները Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ թույլ են տալիս եզրակացնել, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի ԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայի քրդերի աջակցությունից։ «Բայց Վաշինգթոնի պաշտոնյաները երկկողմ հարաբերություններն աշխուժացնելու ելքեր են փնտրում»,-հայտարարել է Յըլմազը։

«Մի շարք ամերիկացի փորձագետներ Daily Sabah-ի հետ զրույցում նշել են, որ Թրամփի վարչակազմը Թուրքիայի մասով հստակ քաղաքականություն չունի։ Ընդդիմության առաջնորդներից մեկի հետ հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ Սպիտակ Տունը Անկարայի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն է պատրաստում»,-գրել է թերթը։