Մոսկվայի մարզում այրվել է «Սինդիկա» առեւտրային համալիրը։ Կրակը հեռվից երեւում է առեւտրային համալիրի տանիքին։ Համալիրը գտնվում է Մոսկվայի շրջանաձեւ ավտոճանապարհի 65-րդ կմ-ին։

Ռուսաստանի ԱԻՆ-ի Կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհի մակերեսը հասել է 3 հազար քմ-ի։